Առցանց հանդիպում Կապանի և Նոյեմբերյանի կրթական հաստատությունների ուսանողների հետ

05.10.2026

Հոկտեմբերի 5-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը և Ասոցիացիայի անդամ Շուշանիկ Շուշանյանը առցանց հանդիպում ունեցան Կապանի և Նոյեմբերյանի կրթական հաստատությունների ուսանողների հետ։ Հանդիպմանը Կապանից՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում, ներկա էին մասնաճյուղի տնօրենի պարտականությունները կատարող Նունե Իսակյանը, Ինժեներական տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչի պաշտոնակատար Լիլիթ Եղիազարյանը, ինչպես նաև Ասոցիացիայի անդամ Կապանի հաշվապահական հաշվառման գրասենյակի տնօրեն Դավիթ Մարտիրոսյանը, գլխավոր հաշվապահ Հեղինե Օվչյանը և աշխատակից Նարա Համբարձումյանը։
Նոյեմբերյանի պետական քոլեջում հանդիպմանը մասնակցեցին քոլեջի Բիզնես կառավարում, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Լիլիթ Սարուխանյանը, «Հաշվապահություն» առարկայի դասախոս Ինգա Ավագյանը, ինչպես նաև Ասոցիացիայի անդամ «Պրոֆթիմ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակի տնօրեն Նարինե Գիշյանը։ Հանդիպման ընթացքում Հերմինե Թովմասյանը ուսանողներին ներկայացրեց Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան, վերջինիս առաքելությունը, գործունեության հիմնական ուղղություններն ու հնարավորությունները՝ կարևորելով մասնագիտական կրթության և շարունակական զարգացման դերը։ Ներկայացվեցին նաև Ասոցիացիայի անվանական կրթաթոշակի ծրագիրը, դիմելու կարգն ու պայմանները, ինչպես նաև կրթաթոշակ ստանալու և մասնագիտական զարգացման հետագա հնարավորությունները։
Հանդիպումը հնարավորություն տվեց ուսանողներին ծանոթանալ ոլորտում առկա մասնագիտական հնարավորություններին, ինչպես նաև անմիջականորեն հարցեր ուղղել Ասոցիացիայի ներկայացուցիչներին։
Շնորհակալություն ենք հայտնում Կապանի և Նոյեմբերյանի կրթական հաստատությունների ներկայացուցիչներին և Ասոցիացիայի անդամ կազմակերպությունների ղեկավարներին համագործակցության, պատրաստակամության և հանդիպման կազմակերպման համար։

Կիսվել սոց․ ցանցերում