Անվանական կրթաթոշակի մրցույթի վերաբերյալ հանդիպում ուսանողների և նրանց ծնողների հետ

13.10.2026

Հոկտեմբերի 12-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հյուրընկալվեցին Երևանի հումանիտար-տեխնիկական քոլեջի, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի, ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի, ՎՊՀ քոլեջի, Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի, Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի և Նոյեմբերյանի պետական քոլեջի՝ 2-րդ և 3-րդ կուրսերում սովորող ուսանողներն ու նրանց ծնողները։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը ներկայացրեց Ասոցիացիայի պատմությունը, առաքելությունը, տեսլականը, նպատակներն ու արժեքները։Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Ասոցիացիայի անվանական կրթաթոշակի մրցույթի քննությունների անցկացման կարգն ու պահանջները, ինչպես նաև ուսանողների անձնային և մասնագիտական աճի հնարավորությունները Ասոցիացիայում և նրա անդամ հաշվապահական գրասենյակներում։
Հանդիպման ավարտին ուսանողներն ու նրանց ծնողները բարձրացրին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան պատասխաններ։
Շնորհակալություն ենք հայտնում վստահության և համագործակցության համար։

Կիսվել սոց․ ցանցերում