2025 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը և Արարատի պետական քոլեջի տնօրեն Էլլա Գասպարյանը կնքեցին համագործակցության հուշագիր
05.11.2025
Նոյեմբերի 5-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը, Խորհրդի անդամ Հարություն Գուլյանը, «Բիզնես Ֆուլ Սերվիսիզ» հաշվապահական հաշվառման գրասենյակի տնօրեն Արշակ Մարտիրոսյանը, ինչպես նաև Ասոցիացիայի այլ անդամներ հյուրընկալվեցին Արարատի պետական քոլեջում։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան՝ ի դեմս Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանի, և Արարատի պետական քոլեջը՝ ի դեմս տնօրեն Էլլա Գասպարյանի, կարևորելով գործընկերության և համագործակցության դերը կրթական ոլորտում, ստորագրեցին համագործակցության հուշագիր:
Համաձայն հուշագրի` կողմերը կհամագործակցեն հետևյալ ուղղություններով.
- քոլեջի ուսանողների համար պրակտիկայի կազմակերպում Ասոցիացիայում կամ Ասոցիացիայի անդամ հանդիսացող հաշվապահական գրասենյակներում,
- բաց դասերի, սեմինարների և մասնագիտական քննարկումների համատեղ կազմակերպում,
- լավագույն ուսանողներին կրթաթոշակի տրամադրման և աշխատանքի տեղավորման հնարավորություն։
Հուշագրի կնքմանը Արարատի պետական քոլեջից ներկա էին նաև կազմակերպադաստիարակչական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Ազատ Հակոբյանը և ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Սուսան Հայկյանը։
Ասոցիացիայի նախագահը «Հաշվապահական հաշվառում» և հարակից մասնագիտություններով ուսանողներին ներկայացրեց Ասոցիացիայի առաքելությունը, տեսլականը, նպատակները, կորպորատիվ մշակույթի հիմնական տարրերը և կադրային քաղաքականությունը` կարևորելով կրթության դերը արդի մրցունակ շուկայում:
Քննարկումը հագեցած էր ակտիվ հարց ու պատասխանով, որի ընթացքում ուսանողները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերն ու ստացան պատասխաններ։
Շնորհակալություն ենք հայտնում քոլեջի տնօրինությանը համագործակցության, վստահության և ջերմ հյուրընկալության համար։