«Սիգմա Սերվիսիզ» հաշվապահական հաշվառման գրասենյակի «Ագարակ» մասնաճյուղի բացման արարողությունը

19.08.2026

Ագարակ քաղաքում` Գարեգին Նժդեհի 5/8 հասցեում, իր դռներն է բացել «Սիգմա Սերվիսիզ» հաշվապահական հաշվառման գրասենյակի «Ագարակ» մասնաճյուղը:
Օգոստոսի 17-ին տեղի ունեցավ մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառմանը ներկա էին գրասենյակի անձնակազմը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի Խորհրդի անդամներ Հարություն Գուլյանը, Միհրան Թադևոսյանը, այլ անդամներ, Ագարակի քաղաքապետ Դավիթ Օհանջանյանը, համայնքում գործունեություն ծավալող ձեռնարկատերեր, կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հրավիրված անձինք։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին մասնաճյուղի հիմնադրման նպատակը, առաքելությունը, համայնքում ստանձնած պարտականությունները։
Հյուրերը հանդես եկան շնորհավորական ուղերձներով։
Գրասենյակի սեփականատեր Արման Մաթևոսյանը և տնօրեն Հասմիկ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեցին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիային՝ համագործակցության և վստահության համար, ինչպես նաև բոլոր ներկաներին` հրավերն ընդունելու և տոնական օրը գրասենյակի հետ միասին նշելու համար։

Կիսվել սոց․ ցանցերում