Խոսնակներ

Հասմիկ Հարությունյան
Հաշվապահների և Աուդիտորների ուսումնախորհրդատվական կենտրոնի տնօրեն
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի անդամ, որակավորված աուդիտոր
Դասընթացի նկարագրություն
26-02-2026 - 27-02-2026
ք.Երևան, Վ. Վաղարշյան 12, ԱԿՑԵՌՆԻ շենք, 5-րդ հարկ
Գինը։ 22 000 ՀՀ դրամ
«Շահութահարկ» թեմայով խորացված սեմինար
Սեմինարի թեմաներն են`
- Շահութահարկի կանխավճարների հաշվարկման առանձնահատկությունները,
- Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների հաշվարկման առանձնահատկությունները,
- Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատարված ծախսերը կապիտալ կամ ընթացիկ ծախսեր բնորոշելու հետ կապված առանձնահատկությունները,
- Շահութահարկի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից ծախսերի նվազեցման հետ կապված առանձնահատկությունները,
- Շահութահարկի հաշվարկման նպատակով անհատույց ստացված և տրամադրված ակտիվների հաշվառման առանձնահատկությունները,
- Շենքերի, շինությունների, բնակելի կամ այլ տարածքների օտարման, վարձակալության ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու (վերցնելու) գործարքների մասով առանձնահատկությունները,
- Իրացման և ոչ իրացման նպատակով ներմուծված թեթև մարդատար ավտոմեքենաների օտարման գործարքների դեպքում եկամուտների հաշվառման առանձնահատկությունները,
- Կորուստների համախառն եկամտից նվազեցման, փաստաթղթավորման կարգն ու առանձնահատկությունները,
- Հաշվարկի լրացման կարգը,
- Շահութահարկին առնչվող օրենսդրական վերջին փոփոխությունները։
Հարց ու Պատասխան
Գրաֆիկ` փետրվարի 26 և 27, ժամը՝ 18։30։
Մասնակցելու համար զանգահարել՝
(099) 52 24 90, (095) 52 24 90, (011) 60 22 22
Progress.traincenter@gmail.com
